Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղում գտնվող 0.45 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-039-0009-0029-ից,) բնակավայրերի հողերի կատեգորիա «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությունը՝ որպես «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։