Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 6-ին տրված օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹՎ-29/188 թույլտվության, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզՄեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր» գործառնական նշանակության 3,47385 հա հողամասը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, առանց մրցույթի կառուցապատման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել «Սոս-Սաքո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով տարեկան 431 452 (չորս հարյուր երեսունմեկ հազար չորս հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ վարձավճար:
2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին: |