Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Զոյա Մուշեղի Սարգսյանի 15.01.2025 թ. Մեղրի համայնքի ղեկավարին ուղղած 176-Ք դիմումը և Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանի համաձայնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Զոյա Մուշեղի Սարգսյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքներն ու կատարել պարտականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 16-ի թիվ 1 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Այգեստան փողոց, տուն 13 հասցեի բնակիչ Զոյա Մուշեղի Սարգսյանի (ծնված` 10.09.1946 թ.) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա որդուն՝ Սպարտակ Վոլոդյայի Մարտիրոսյանին (ծնված` 19.08.1987թ.):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: