Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի պալատի 1-ին հարկի 11-րդ և 2-րդ հարկի 42-րդ տարածքները՝ ընդհանուր 72,4 քմ մակերեսով (համաձայն հատակագծի), անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամանակահատվածով տրամադրել «Մեղրու կանաց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ին՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով: |