Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մարտի 2023 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման դրույթներով և հիմք ընդունելով Կարեն Սերգեյի Ադամյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի մարտի 10-ի թիվ 1043-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող Կարեն Սերգեյի Ադամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Մեղրի քաղաքի Հրապարակի փողոցի 1 շենք, 17 հասցեում գտնվող 26.8 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2395340), Մեղրի քաղաքի Հրապարակի փողոցի 1 շենք, 18 հասցեում գտնվող 39.1 քմ մակերեսով հասարակական  նշանակության տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2388038 ) և Մեղրի քաղաքի Հրապարակի փողոցի 1 շենք, 19 հասցեում գտնվող 50.4 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2388037) միավորումից առաջացած նոր անշարժ գույքին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Կենտրոնական հրապարակ, 1 շենք, 17-19» հասցե:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Կենտրոնական հրապարակ, 1 շենք, 17-19 հասցեում գտնվող Կարեն Սերգեյի Ադամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 116.3 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես` բնակելի տուն:

3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼՈՒՍԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner