Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է.
1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար, Լիճք և Կարճևան գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող.
1)Պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների /Արևիկ ազգային պարկ/ հողերից 0.13305 հեկտար /3 միավոր/ բնապահպանական հողամասեր` /09-088-0671-0001-ից 0.05106հա, 09-088-0686-0001-ից 0.04036հա, 09-039-0653-0001-ից 0,04163 հա/.
2)Համայնքային սեփականություն հանդիսացող ջրային հողերից 0.53726 հեկտար /09-051-0401-0001-11-ից/ և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 1.51668 հեկտար /09-051-0401-0001-ից/ փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող ենթակառուցվածքների շահագործման համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: