Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 83-րդ հոդվածի դրույթներով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման 76-րդ կետի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին N16-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի ապրիլի 2-ին տրված «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» ԵՀԹ-29/219 թույլտվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից 31.8802 հա և հատուկ պահպանվող տարածքներից 1.8333 հա հողամասերը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/, երկու տարի չորս ամիս ժամկետով, տրամադրելու «ՆԱՐԻՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով տարեկան 504000 (հինգ հարյուր չորս հազար) ՀՀ դրամ վճար:
2. Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին:
3.Չեղյալ ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրմանը համաձայնություն տալու մասին » N29-Ա որոշումը: