Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշումէ` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 4-ի N9 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
3.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթային կարգով տրամադրելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերը (մարդատար ավտոմեքենաներ) աճուրդով օտարելու մասին:
6.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: |