Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



15 հուլիսի 2025 թ.

ՈՐՈՇՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 129-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ԱԲԱԴ  ՌԱՀԱՆ ՊԱՐԶ»  ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՐՈՒՊ  փակ բաժնետիրական ընկերության  տնօրեն Մոին Փուռյազդանխահի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2025 թվականի հուլիսի 10-ի N 2751-Տ դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Թույլատրել «ԱԲԱԴ  ՌԱՀԱՆ ՊԱՐԶ»  ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՐՈՒՊ  փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածոում   Հյուսիս-հարավ Տրանշ  4   Քաջարան-Ագարակ  32  կմ  ճանապարհի   կառուցման  աշխատանքներից առաջացած շինարարական և խոշոր եզրաչափի աղբը հավաքել և տեղափոխել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցին հարակից տարածքում գտնվող աղբավայր:

2.Սահմանել, որ «ԱԲԱԴ  ՌԱՀԱՆ ՊԱՐԶ»  ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԳՐՈՒՊ  փակ բաժնետիրական ընկերությունը  սույն որոշման ընդունման պահից տասնօրյա ժամկետում պարտավոր է Մեղրիի համայնքապետարանի 900305000938 հաշվեհամարին վճարել 90.000 (իննիսուն հազար ) ՀՀ դրամի   տեղական վճար՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրաման թույլտվության համար:

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մկրտիչ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner