Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N12 հերթական նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Անահիտ Վոլոդյայի Հայրյանին օտարելու մասին.
3)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Հարութ Ռաֆիկի Խաչատրյանին օտարելու մասին.
4)Մեղրի համայնքի Մեղրի և Ագարակ քաղաքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին.
5)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Զեֆիրա Լևոնի Սարգսյանին օտարելու մասին.
6)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Զեֆիրա Լևոնի Սարգսյանին օտարելու մասին.
7)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Օնիկ Գագիկի Անդրեասյանին օտարելու մասին.
8)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Նորայր Ավետիսյանին օտարելու մասին.
9) Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի N11 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
10)Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին.
11) Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդով օտարելու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 11-ի N71 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
12)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
13)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
14) Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |