Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ 102-Լ որոշումը ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․2025 թվականի հոկտեմբերի 19-ին «Ագարակի օր» տոնակատարության միջոցառումները կազմակերպելու համար հանձնարարել․
1) Կազմակերպական բաժնին ՝ կազմել միջոցառման ծախսերի նախահաշիվ և ներկայացնել հաստատման։
2) Ֆինանսատնտեսական և եկամուտների հաավաքագրման բաժնին՝ համապատասխան գործողություններ իրականացնել գնումների գործընթացը սահմանված կարգով ապահովելու և նախահաշվով նախատեսված գումարը համայնքի բյուջեի 08 բաժնի 06 խմբի 01 դասի 4236,4239, 4237,4369,4727 հոդվածներից հատկացնելու նպատակով։