Այսօր: Կիրակի, 3 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» ՍՊԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                     որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Լիճք գյուղի Թաղամիրի գետ հանդամասի թիվ 8 հասցեում գտնվող, օրինական ճանաչված 101,2 քառ.մ մակերեսով շինությունը (ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույց) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.01.2018թ. N19012018-09-0027 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.05383 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր` 09-039-0505-0045) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ ինքնակամ կառույցն իրականացրած իրավաբանական անձ՝ «Գրին Փաուր» ՍՊԸ-ին:

2.Առաջարկություն ներկայացնել «Գրին Փաուր» ՍՊԸ-ին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման 33.1 կետի գ) ենթակետով, 33.2 կետով, 35-րդ կետի գ) ենթակետով և 35.1 կետով սահմանված վճարները.

ա)Գլխամասային հանգույցի համար՝ 20 000 դրամ x 0,035 x 101.2 քմ = 70 840 (յոթանասուն հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ,

բ)Օրինական ճանաչված կառույցի զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատիկի համար՝ 96 դրամ x 303,6 քմ = 29 150 (քսանինը հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

գ)Օրինական ճանաչված կառույցի զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 288 դրամ x 234.7 քմ = 67 600 (վաթսունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ: դ) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) պետական տուրքի, ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար. հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար՝ 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ և 20000 (քսան հազար) ՀՀ դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:

3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner