Այսօր: Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 76
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 76


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի (Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին) N186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                    որոշում է՝ 

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 09-005-0756-0005 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,11521 հա մակերեսով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ «վարելահող» հողատեսքը և 09-005-0732 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,85949 հա մակերեսով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ «բազմամյա տնկարկներ» հողատեսքը, որոնց նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-092-0018-0016 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,03001 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել  համայնքային սեփականություն:

3. Համայնքի ղեկավարին`ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.97 Կբ)
(17.97 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner