Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ԴԱՎԻԹ ՌԱԶՄԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Դավիթ Ռազմիկի Դավթյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                                               որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի քաղաքի Փարամազի փողոց 50/3 հասցեում գտնվող 14,44 քմ ընդհանուր մակերեսով լողավազանը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,01186հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0022-0004, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N01072021-09-0036 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Դավիթ Ռազմիկի Դավթյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով սահմանված գներով.

1) Լողավազանի համար 10 000 դրամ x 0,1209 x 14,44 քմ = 17 458 /տասնյոթ հազար չորս հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ.

2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 1221 դրամ x 118,59 քմ = 144 799 (մեկ հարյուր քառասունչորս հազար յոթ հարյուր իննսունինը ) ՀՀ դրամ.

3)համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա): 2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՐԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner