Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 124-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ԵՐՎԱՆԴ ՀԱՅԿԱԶԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի  1-ին  մասի 21-րդ  կետովՀայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի 66-րդ  հոդվածի  1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ  արդյունքները`  կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի    Հանրապետության    Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի ավագանին                                                                                                                                                                                    որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող Սայաթ-Նովա փողոցի թիվ 3/4 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 21,1 քառ.մ մակերեսով բնակելի նշանակության շինությունը (մառան) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.12.2017թ. N 12122017-09-0022 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.00211 հա մակերեսով հողամասը (ծածկագիր` 09-002-0035-0024) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Երվանդ Հայկազի Վարդանյանին՝ հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2. Առաջարկություն ներկայացնել Երվանդ Հայկազի Վարդանյանին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության18.05.2006 թվականի N 912-Ն որոշման 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով, 35.1-ին կետով սահմանված վճարները.

ա) Մառանի համար 10 000 դրամ x 0,069 x 21.1 քմ = 14 559 (տասնչորս հազար հինգ հարյուր հիսունինը) ՀՀ դրամ,

բ) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 342 դրամx 21.1 քմ = 7 216 (յոթ հազար երկու հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:

գ) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) պետական տուրքի և 5000 դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:

3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner