Այսօր: Կիրակի, 3 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
«ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳԻՀՈՆ» ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով և 67-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետով, առաջնորվելով  ընկերության կանոնադրությամբ  և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`   կողմ-9, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին 

որոշում  է՝

1.Լուծարել «Ագարակի քաղաքային համայնքի «Գիհոն» կոմունալ բարեկարգման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունն (այսուհետ՝ Ընկերություն)՝  առանց  իրավահաջորդի:

2.Հաստատել լուծարման հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն  հավելվածի:

3.Հաստատել  լուծարման  հետևյալ  կարգը  և  պայմանները`

1)Լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սահմանված կարգով,

2)պարտատերերի պահանջ ներկայացնելու ժամկետ սահմանել երկու ամիս,

3)պարտատերերը պահանջ կարող են ներկայացնել  գրավոր  ձևակերպված  Ընկերության  իրավաբանական հասցե առաքված գրությամբ,

4) Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով և ժամկետում ավարտել Ընկերության լուծարման գործընթացը և

20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը  հանձնել  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner