Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594 հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 15-ի թիվ 39-Ա որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1..Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ ք. Ագարակ, Չարենցի փողոց շենք թիվ 21, բնակարան 5 հասցեում գտնվող գույքը՝ 64,0 ք.մ. մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1424567) անհատույց (նվիրատվության կարգով) որպես սեփականություն օտարել Արմո Ենոքի Պողոսյանին։
2.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Մկրտիչ Մկրտչյանը: