Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 19-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
«ՄԵՂՐՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջնորվելով  հիմնարկի կանոնադրությամբ  և հիմք ընդունելով համայնքիղեկավարի  առաջարկությունը և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`   կողմ-9,դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին 

 

որոշում  է՝

 

1.Լուծարել «Մեղրու մշակույթի կենտրոն» հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ)՝  առանց  իրավահաջորդի:

2.Հաստատել լուծարման հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն  հավելվածի:

3.Հաստատել  լուծարման  հետևյալ  կարգը  և  պայմանները`

1)Լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սահմանված կարգով,

2)պարտատերերի պահանջ ներկայացնելու ժամկետ սահմանել երկու ամիս,

3)պարտատերերը պահանջ կարող են ներկայացնել  գրավոր  ձևակերպված  Հիմնարկի  իրավաբանական հասցե առաքված գրությամբ,

4) Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով և ժամկետում ավարտել Հիմնարկի լուծարման գործընթացը և

20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը  հանձնել  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner