Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Դավիթ Ռազմիկի Դավթյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաքի Վերելքի փողոցի 31 հասցեում գտնվող 59,25 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ավտոտնակ և օժանդակ շինություն) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00236 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0026-0018, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N28032024-09-0019 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով և 35-րդ կետի սահմանված գներով, օտարել ինքնակամ կառույցն իրականացրած Դավիթ Ռազմիկի Դավթյանին՝
1)Շինության համար՝ 10 000 դրամ x 0,1422 x 59,25 քմ = 84 253 (ութսունչորս հազար երկու հարյուր հիսուներեք ) ՀՀ դրամ,
2)Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողամասի համար՝ 1877,7 դրամ x 23,6 քմ = 44 314 (քառասունչորս հազար երեք հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:
3)Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |