Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Լիճք գյուղի 2-րդ փողոց թիվ 14/2 հասցեում գտնվող, 58.7քմ մակերեսով հասարակական շինությունը և 0,036 հա սպասարկման հողամասի 587/3609 բաժնեմասով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N25072019-09-0034, կադաստրային ծածկագիր՝ 09-039-0025-0001) հասարակական գործունեություն իրականացնելու նպատակով, օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 630 000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ (ըստ «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից 22 նոյեմբերի 2017 թվականին տրված շուկայական գնահատման թիվ ԱԿԳ 009-19 հաշվետվության).
1)Գնորդի կողմից փոխհատուցման ենթակա է գույքի արժեքի գնահատման հետ կապված վճարը՝ 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը:
3.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 11-ի N71 որոշումը:
|