Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N51-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 82-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ հոդվածի 10-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ- , դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                     որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 20 դեկտեմբերի 2016 թվականի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին« թիվ 51-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման նպատակով ավելացնել «Վանք-Կալեր կամուրջի վերակառուցում» ծրագիրը:

2) Համայնքում կանաչ տարածքների ընդլայնման նպատակով ավելացնել «Ագարակ քաղաքում զբոսայգու» հիմնում ծրագիրը:

3)Նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով. ա. «Կարճևան գյուղի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը փոխարինել « Կարճևան գյուղում մանկապարտեզի կառուցում» ծրագրով: բ. «Լեհվազ գյուղի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը փոխարինել « Լեհվազ գյուղում մանկապարտեզի կառուցում» ծրագրով:

4) Մեղրի համայնքում հանրակրթության կազմակերպման աջակցումը սահմանել որպես համայնքի կամավոր խնդիր և այս ուղղությամբ ավելացնել «Ջեռուցման համակարգի անցկացում Լեհվազ գյուղի դպրոցում» ծրագիրը:

2. Հաստատել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման հնգամյա ծրագրի լրացումներով և փոփոխություններով տարբերակը՝ համաձայն հավելվածի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.57 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner