Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Նելիկ Ջերբետովայի 2024 թվականի ապրիլի 23-ի N1803-Ք դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 26-ի թիվ 16 նիստի արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Նելիկ Ջերբետովային կնքելու իր անչափահաս թոռան՝ Անգելինա Ահարոնի Ջերբետովային (ծնված՝ 02.06.2008թ) սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղում (կադաստրային ծածկագիր՝ 09-092-0002-0008) գտնվող հողամասի օտարման գործարք։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: