Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29 -րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                             որոշում է՝

1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 4 հասցեում գտվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-005-0076-0007 կադաստրային ծածկագրով հատուկ նշանակության հողերի կատեգորիայի 0,34 հա հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:

2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.61 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner