Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 82
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ(ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ)ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ԹԻՎ 56 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                      որոշում է՝

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Նռնաձոր գյուղի 1-ին փողոցի 3-րդ փակուղու թիվ 19 հասցեում գտնվող 185.8 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 30,8 քմ մակերեսով ծածկը և պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,20424 հա հողամասը /վկայական 08082018-09-0027/ անհատույց (նվիրատվության կարգով) օտարել բնակելի տան մշտական բնակիչ Վահրամ Գևորգյանին, որպես նրա սեփականություն:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Նռնաձոր գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 9 հասցեում գտնվող 103.4 քմ ներքին մակերեսով բնակելի տունը և պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0,06273 հա հողամասը /վկայական 08082014-09-0026/ անհատույց (նվիրատվության կարգով) օտարել բնակելի տան մշտական բնակիչ Ալբինա Հարությունյանին, որպես նրա սեփականություն:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Նռնաձոր բնակավայրի 1-ին փողոցի 2-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող գույքը՝ 1107 քմ հողամասի վրա ամրակայված 127.2 բնակելի տունը և 30 քմ գոմը /վկայական 20112014-09-0025/ անհատույց (նվիրատվության կարգով) օտարել բնակելի տան մշտական բնակիչ Ասյա Մաքունցին, որպես նրա սեփականություն:

4.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 2-ի թիվ 56 որոշումը:

5. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.23 Կբ)
(17.71 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner