Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
՝
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր (Նյուվադի) գյուղի գլխավոր հատակագծում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերից՝ 10,58759 հեկտար (09-066-0122-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված) փոխադրել գյուղատնտեսական հողամասերի կատեգորիա՝ «բազմամյա տնկարկներ» գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ: