Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 26 հոկտեմբերի 2017 թվականի <<Հողամասը նվիրատվություն ընդունելու և «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությանը գույք նվիրելու մասին» N1410-Ա որոշման դրույթները, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան գյուղի Մայրուղու 2Ա հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-051-0435-0010 կադաստրային ծածկագրով 0,315հա (1 միավոր) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N20122017-09-0021) նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: