Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» (01.01.01.51) ծրագրի 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ և ավելացնել՝
1)1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ «Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ» 4823 (Պարտադիր վճարներ) հոդվածին:
2.Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում» (04.02.04.51) ծրագրի 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից 110630 ( հարյուր տասը հազար վեց հարյուր երեսուն) ՀՀ դրամ և ավելացնել՝
1)110630 ( հարյուր տասը հազար վեց հարյուր երեսուն) ՀՀ դրամ «Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ» 4823 (Պարտադիր վճարներ) հոդվածին: