Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հարություն Պետրոսի Բաբայանի ՝ համայնքի ղեկավարին ուղղած 3228-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ձևակերպել Հարություն Պետրոսի Բաբայանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների փողոցի 38 հասցեում գտնվող անավարտ առևտրի սրահի շինարարական աշխատանքների թիվ 11 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: