Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 48-րդ հոդվածով 4-րդ մասով և 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 09-039-0537-0001-ից) գյուղատնտեսական նշանակության 0,36799 հա մակերեսով «արոտավայր» հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 8000 (ութ հազար) ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: