Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 9-ի N6 արտահերթ նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի N51-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.
2)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Սևադա Սոսի Հայրապետյանին օտարելու մասին.
3)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հողամաս օտարելու մասին.
4)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
5)Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N5 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
6)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Նաիրա Ալյոշայի Հայրապետյանին օտարելու մասին.
7) Մեղրի համայնքի փողոցները անվանափոխելու մասին.
8)Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեի եկրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: