Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18 հունիսի 2015 թվականի N1328-Ա որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի Մ․ Օհանջանյան 92/1 և 92/2 /նախկին 92/ հասցեներում գտնվող բնակարանները անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) տրամադրել Մեղրի համայնքի բնակիչներին՝ համաձայն հավելվածի։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 22-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մելիք-Օհանջանյան փողոցի բնակելի թաղամասի թիվ 92 և 92/1 հասցեների վերակառուցվող շենքերի շահառուների ցուցակը հաստատելու մասին» թիվ 34-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ։
3.Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում քաղաքացիների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր։
4.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։