Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-005-0047-0018 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00158 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0027-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00673 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0040-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00471 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0040-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00451 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0732-0052 կադաստրային ծածկագրով 0,08278 հա մակերեսով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<պտղատու այգի>> հողատեսքը, 09-005-0738-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00767 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0756-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,07948 հա մակերեսով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<վարելահող>> հողատեսքը և 09-005-0734-0009 և 09-005-0734-0082 կադաստրային ծածկագրերից առանձնացված 0,0584 հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, որոնց նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: