Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63 հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ ենթակետով ու 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշմամբ և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-009-0135-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ այլ հողատեսքերի 1,5 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-009-0135-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ այլ հողատեսքերի 1,8626 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 560 000 (հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 62/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության, 09-002-0738-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,105 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 630 000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 28/50 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<այլ հողեր>> գործառնական նշանակության, 09-005-0071-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,08482 հա հողամասը հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 508 920 (հինգ հարյուր ութ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-009-0119-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<վարելահող>> հողատեսքի 0,54739 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 563 812 (հինգ հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-005-0067-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<վարելահող>> հողատեսքի 0,09557 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 95 570 (իննսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
7.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: