Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ևորոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2008 թվականի արտադրության VAZ 21214-130-20 մակնիշի 058 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել դասական բաց աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 1400000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ (ըստ « ԱԼՏԱՎԻՊ» ՍՊԸ-ի կողմից 14.06.2016 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ՇԳՀ/06/101 հաշվետվության):
2.Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը: