Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սիմոն Պողոսի Արզումանյանի` համայնքի ղեկավարին ուղղած 2020 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 3667-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասի 2 շենք թիվ 4 հասցեում գտնվող, Վարդիթեր Արամայիսի Ստեփանյանի սեփականությունը հանդիսացող 142,1ք.մ. մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N05032019-09-0023, տրված 5.03.2019թ.) բաժանել երկու՝ 96,4ք.մ և 45,7ք.մ մակերեսներով առանձին գույքային միավորների և տրամադրել՝
1)96,4ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Արաքսաշեն թաղամաս, թիվ 2/4/1 » հասցե.
2)45,7քմ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Արաքսաշեն թաղամաս, թիվ 2/4/2» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեում: