Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին 
                                                           որոշում է`
1.Հաստատել «Մեղրի համայնքի «ԱՐԵՎԻՔ» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության   աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 21-ի «« Մեղրի համայնքի «ԱՐԵՎԻՔ» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N68 որոշումը: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: