|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հունվարի 2025 թվականի N 26-Ա |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումը, Ռիտա Վարդանյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հունվարի 17-ի N203-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Անհատ ձեռնարկատեր Ռիտա Վարդանյանին (գրանցման համար՝ 79.1392614) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի զորամասի հարևանությամբ 1-ին շենք հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|