|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հուլիսի 2020 թվականի N 238 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԷԴԳԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N99-Ն որոշումը, Էդգար Մարտրիոսյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2020թ.հուլիսի 23-ի N2393-Ֆ հայտը.
որոշում եմ` Անհատ ձեռնարկատեր Էդգար Մարտրիոսյանին (գրանցման համարը՝ 79.1019669) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|