|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2025 թվականի N 482-Ա |
«ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՄԱՐԻՇՈԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՄԱՐԻՇՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հայկ Մելքումյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հոկտեմբերի 09-ի N4175-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ «ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՄԱՐԻՇՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110․1454970) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի 5/6 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|