Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N17 նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N15-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզիՄեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի N49-Ա որոշման մեջ փոփոխությունև լրացում կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքիվարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «ՄԵՂՐԻ 1» բարեգործական կազմակերպությանը օտարելուն համաձայնություն տալու մասին:
6.Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասեր տրամադրելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրաբերելու մասին: