Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի, ի դեմս ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Է. Մարտիրոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024թ-ի օգոստոսի 05-ի N 3523-Պ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի շրջակա տարածքի դրենաժային համակարգի կառուցման աշխատանքների համար:
2.ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: