Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-10, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանու  2017  թվականի մայիսի  4-ի  N9 արտահերթ  նիստի  օրակարգը`    
1.Հողամասի նպատակային նշանակության  փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին: 
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
3.Հողամասի նպատակային նշանակության  փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին: 
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթային կարգով  տրամադրելու  մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող  շարժական գույքերը (մարդատար ավտոմեքենաներ)  աճուրդով օտարելու մասին:
 6.ՀՀ  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի  «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: