Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 12-ի N7 արտահերթ նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 115-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևան գյուղական համայնքի ղեկավարի 2014 թվականի օգոստոսի 3-ի 16-Ա, 17-Ա,18-Ա 2016 թվականի հուլիսի 12-ի 25-Ա, 26-Ա, և 27-Ա որոշումներն առ ոչինչ ճանաչելու նպատակով դատարան դիմելու մասին:
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի N 11 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: