Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջնորվելով հիմնարկիկանոնադրությամբև հիմք ընդունելով համայնքիղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Լուծարել «Մեղրիի քաղաքային մարզադպրոց» հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ)՝ առանց իրավահաջորդի:
2.Հաստատել լուծարման հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3.Հաստատել լուծարման հետևյալ կարգը և պայմանները`
1)Լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սահմանված կարգով,
2)պարտատերերի պահանջ ներկայացնելու ժամկետ սահմանել երկու ամիս,
3)պարտատերերը պահանջ կարող են ներկայացնել գրավոր ձևակերպված Հիմնարկի իրավաբանական հասցե առաքված գրությամբ,
4) Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով և ժամկետում ավարտել Հիմնարկի լուծարման գործընթացը և
20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռին: