Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N17 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2019 թվականի օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2019 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների նոր տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն 2019 թվականին օգտագործման տրամադրելու և օտարելու, հրապարակային սակարկությունների վարձավճարների և օտարման մեկնարկային գները հաստատելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N56-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Սիմոն Առաքելյանին օտարելու մասին: