Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Նարեկ Ղազարյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ 1677-Ք դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, Նարեկ Սամվելի Ղազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,05013 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-039-0537-0146) ցածրարժեք վարելահող հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` բազմամյա տնկարկների (կորիզավոր):
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: