Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 80-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման հաստաված կարգի 5-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4.97108 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության «այլ» հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-074-0442-0135) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 21073000 (քսանմեկ միլիոն յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ (ըստ «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» ՍՊԸ-ի կողմից 25 հուլիսի 2025 թվականին տրված հողամասի շուկայական գնահատման N 23-07-001 հաշվետվության)։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,16138 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության «այլ, վարելահող» հողատեսքը (կադաստրային ծածկագրեր՝ 09-092-0120-0003,09-092-0140-0020) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 7210000 (յոթ միլիոն երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ ըստ «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» ՍՊԸ-ի կողմից 21 հուլիսի 2025 թվականին տրված հողամասի շուկայական գնահատման N 15-07-006 հաշվետվության)։
3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,56374 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության «այլ, վարելահող» հողատեսքը (կադաստրային ծածկագրեր՝ 09-092-0120-0004,09-092-0140-0021) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 3660000 (երեք միլիոն վեց հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ ըստ «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» ՍՊԸ-ի կողմից 21 հուլիսի 2025 թվականին տրված հողամասի շուկայական գնահատման N 15-07-003 հաշվետվության)։
4․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,55999 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության «այլ, հնդավոր» հողատեսքը (կադաստրային ծածկագրեր՝ 09-037-0127-0037,09-037-0127-0038) գյուղատնտնեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 3066000 (երեք միլիոն վաթսունվեց հազար) ՀՀ դրամ ըստ «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» ՍՊԸ-ի կողմից 20 հուլիսի 2025 թվականին տրված հողամասի շուկայական գնահատման N 15-07-002 հաշվետվության)։
5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,11844 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-066-0007-0020-) հողամասը աճուրդային կարգով օտարել` բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1160000 (մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ ըստ «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» ՍՊԸ-ի կողմից 23 հուլիսի 2025 թվականին տրված հողամասի շուկայական գնահատման N 15-07-001 հաշվետվության)։
6․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0042 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0027-0020) հողամասը աճուրդային կարգով օտարել` ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 110000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ ըստ «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» ՍՊԸ-ի կողմից 24 հուլիսի 2025 թվականին տրված հողամասի շուկայական գնահատման N 24-07-001 հաշվետվության)։
7․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.31428 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-039-0537-0169) հողամասը աճուրդային կարգով օտարել` անասնաշենք կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 2390 000 (երկու միլիոն երեք հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ ՀՀ դրամ ըստ «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» ՍՊԸ-ի կողմից 21 հուլիսի 2025 թվականին տրված հողամասի շուկայական գնահատման N 15-07-005 հաշվետվության)։
8․Սույն որոշմամբ սահմանված հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) օտարման պայմանագրում ամրագրել Մեղրի համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 (տասը) տարի:
9.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: