Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 58-րդ կետերով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան գյուղի տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 09-051-0424-0029 կադաստրային ծածկագրով 6.39730 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, «ընդերքօգտագործում» գործառնական նշանակության հողամասի բաժանումից առաջացող 5.8061 հա, 0.3742 հա և 0.217 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)5.8061 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, «ընդերքօգտագործում» գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կարճևան, Արդյունաբերական փողոց, 13» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09092DLQPV27).
2)0.3742 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, «ընդերքօգտագործում» գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կարճևան, Արդյունաբերական փողոց, 13/1» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09092XJFMF5U).
3)0.217 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, «ընդերքօգտագործում» գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կարճևան, Արդյունաբերական փողոց, 13/2» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09092Z3CDLPW):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: