Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N1 նիստի օրակարգը`
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ներկայացուցչի թեկնածությունը ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերի մասին:
7. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: