Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ 111-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մշակույթի պալատի 3-րդ հարկի 10-րդ՝ 52,2 քմ մակերեսով տարածքը (համաձայն՝ հատակագծի) անհատույց օգտագործման իրավունքով՝ 1 (մեկ) տարի ժամանակահատվածով տրամադրել՝ «ՄԵՐ ԱՊԱԳԱՆ» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամ ՀՄԴ-ին՝ «Ռուսական Կենտրոն» ձևավորելու և կրթական ծրագրեր մեկնարկելու համար:
2. Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: